Սիրիայի արևելյան շրջաններում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 700 մարդու են մահապատժի ենթարկել: Այս մասին հաղորդում է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպությունը՝ գրում է ITAR-TASS-ը:

Գրոհայինների կողմից սպանվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, որոնք պատկանում են այդ շրջանում բնակվող Աշ-Շեիտատ ցեղին:

«Իսլամական պետություն» սուննիական իսլամիստական արմատական խմբավորումը վերջին շրջանում իր վերահսկողության տակ է առել Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող զգալի տարածություն:










































