Կաչաղակները չեն գողանում փայլփլուն առարկաներ, վախենում են դրանցից՝ ասվում է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները ցրել են տարածված առասպելն այն մասին, թե կաչաղակները գող են, և որ սովորություն ունեն իրենց բների համար գողանալ փայլփլուն իրեր:
Համաձայն հետազոտության արդյունքների՝ այդ թռչունները իրականում նյարդայնանում են նման առարկաների տեսքից: Հնարավոր է՝ պատճառն այն է, որ փայլուն առարկաները անսովոր են կաչաղակների համար ու թռչունների պատկերացմամբ՝ կարող են վտանգավոր լինել:








































