Վրաստանում էլեկտրոնային ԶԼՄ-ները, հնարավոր է, պետությունից նոր պարտականություն ստանան` անվճար սոցիալական գովազդ տեղադրել: Գովազդի հեռարձակման մասին համապատասխան փոփոխություններն օրենքում արդեն պատրաստվում են երկրի խորհրդարանի կողմից, գրում է «Գրուզիա օնլայնը»:
Խոսքն այն մասին է, որ հեռարձակողները կարող են վարչական մարմիններին վաճառել իրենց եթերային ժամանակը սոցիալական գովազդ տեղադրելու համար, եթե պետությունն անվճար գովազդը գործածում է միայն կոնկրետ ժամանակահատվածում` 3 ժամ հեռարձակման դեպքում` 90 վայրկյան: Սակայն ներկա դրությամբ դրա հետ կապված ոչ մի սահմանափակում չկա:
Ըստ նոր փոփոխությունների` եթե կողմերը չեն պայմանավորվում սոցիալական գովազդի մասին, ապա այդ հարցը կլուծի հաղորդակցությունների հարցերով հանձնաժողովը: