«Հարի Փոթերի» աստղ Դենիել Ռեդքլիֆն անսպասելիորեն հայտնվել է ամերիկյան կինոթատրոններից մեկում իր երկրպագուների առջև: Երկրպագուների արձագանքով տեսագրությունը հասանելի է YouTube-ում:
Հոլովակի սկզբում դերասանը բացատրում է, որ ցուցադրությունից հետո հանդիսատեսին խնդրվում է մի քանի բառ ասել դիտված ֆիլմի մասին, սակայն ինչ-որ պահի նա անսպասելիորեն հայտնվում է հանրության առջև և զրույցի մեջ մտնում:
Տեսանյութում հայտնված բոլոր երկրպագուները ճանաչել են նրան ու զարմանք արտահայտել: Ռեդքլիֆը սեղմել է հանդիսականների ձեռքը և քննարկել ֆիլմը:
«Ի՞նչ կանեիք, եթե մենք ասեինք, որ մեզ դուր չի եկել ֆիլմը»,-դերասանին հարցրել է երկրպագուն: Դերասանը կատակել է՝ ասելով, որ հավանաբար կխնդրեր նրանց դուրս բերել դահլիճից և այլ հանդիսատեսի հրավիրել:
«Ի՞նչ եք զգում: Կատարվեց Ձեր երազա՞նքը, թե՞ գիշերային մղձավանջը»,- նման հարց է ուղղել Ռեդքլիֆը երկրպագուհուն: Նա վստահեցրել է, որ իր հետ դրանից լավ բան կյանքում տեղի չէր ունեցել:











































