Ռուսաստանը, հնարավոր է, դուրս գա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է Russia Today-ը, հայտարարել է Ռուասաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յալթայում Պետդումայի անդամների հետ հանդիպմանը:
«Սկզբունքորեն, իհարկե, դա հնարավոր է, բայց առայժմ մենք նրանց հետ քննարկումներ տանում ենք: Եթե այդ փորձը ամրապնդվի, ըստ երևույթին, դա հնարավոր է, բայց առայժմ այդ հարցը մեզ համար օրակարգային չէ»,- ասել է Պուտինը:










































