Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում՝ «Ելակ» սուպերմարկետի դիմաց, բախվել է ГАЗель մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 10 հոգի:
shamshyan.com-ը հայտնում է, որ վիրավորներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների աշխատակիցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes-ը վարել է բազմաթիվ անգամ նման բնույթի վթարներ կատարած, հանրությանը հայնտի Ճվճվ Արոյի անուղղելի զավակը՝ Սարգիս Վարդանյանը, ով զրկված է եղել ավտոմքենա վարելու իրավունքից, քանի որ ժամանակին տրանսպորտայհին միջոցը վարել է ոչ սթափ վիճակում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում







































