Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակի մուտքի տոմս սահմանելու և այցելուների քանակը սահմանափակելու առաջարկն արել է տեղի քաղաքապետարանի նախկին խորհրդական Աուգուստո Սալվադորին, գրում է ITAR-TASS-ը:
«Սուրբ Մարկոսի հրապարակ մուտքը կարելի է սահմանել տոմսերով և նախապես պատվերներով»,- ասել է պաշտոնյան: Ջրային տրամվայների ուղևորների թվի կրճատման համար Սալվադորին առաջարկում է բարձրացնել տոմսի գինը` ներկայիս 7.5-ը դարձնելով 10 եվրո:
Սալվադորին վստահ է, որ Վենետիկը «պետք է արժեք ունենա»:










































