Բրազիլական Սանթոս քաղաքում ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է երկրի նախագահի թեկնածու Էդուարդու Կամպոշը, փոխանցում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդուն ինքնաթիռի վրա չի եղել:

Մասնավոր ինքնաթիռը ընկել է երկու բնակելի տների և գիմնազիայի վրա:
Առնվազն 10 մարդ վիրավորվել է:
Դեպքի մանրամասները և տուժածների թիվը ճշտվում է:







































