Saturday, 04 07 2026
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Թեժ աշունը կտեղափոխվի՞

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ասպեկտը քննարկվել, դիտարկվել, վերլուծվել և գնահատվել է բավական հանգամանալից, իսկ ահա այդ սահմանային լարվածության ներքաղաքական կողմը կարծեք թե մնացել է հիմնական քննարկումների լուսանցքում: Մինչդեռ բավական հետաքրքիր է հարցը, թե ինչ ազդեցություն է ունենալու սահմանային լարումը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:

Արդեն իսկ կարող ենք ասել, որ ազդեցության փոքր դրսևորում եղել է: Մասնավորապես, խորհրդարանական խմբակցությունները Հովիկ Աբրահամյանի դրոշի ներքո այցելել են Ղարաբաղյան դիրքեր, բացառությամբ՝ ՀԱԿԿ-ի, որը ցուցադրաբար հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում մասնակցել վարչապետի քարոզչությանը: Ըստ էության, փաստորեն ստացվում է, որ Աբրահամյանը գոնե փոքր դրվագում բաժանել է հայտնի «քառյակը», որովհետև «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն խելոք տեղավորվել են վարչապետի ուղղաթիռում: Այս փոքր դրվագը հատկանշական է ընդհանրապես քառյակի գործունեության կոնտեքստում, որտեղ ՀԱԿԿ-ն աստիճանաբար դառնում է ավելորդ և խանգարող՝ իր հավակնություններով:

Խնդիրը այն է, որ, հասնելով Տիգրան Սարգսյանի փոփոխությանը և Հովիկ Աբրահամյանի նշանակմանը, ԲՀԿ-ն ըստ էության արդեն փոխում է իր խնդիրները, և ներկայումս իշխանությունների հետ աշխատանքը ընթանում է լրիվ այլ ռեժիմով և լրիվ այլ կապերով՝ նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանի գործոնը: ՀԱԿԿ-ն այսօր հայտնվել է երկրորդ պլանում և շատ խորհրդանշական է, որ ՀԱԿԿ-ն դուրս է մնում Հովիկ Աբրահամյանի ուղղաթիռից: Սերժ Սարգսյանի հարցազրույցը ցույց տվեց, որ նա ևս պատրաստվում է օգտագործել սահմանային իրավիճակը ներքաղաքական կյանքում: Սա ակնհայտ էր ընդդիմությանն ուղղված նրա հորդորներից, որ պետք չէ ուրախացնել Ադրբեջանին: Այս հորդորի տրամաբանվածությունն ու ընդհանրապես ադեկվատությունը առանձին քննարկման նյութ է, թեև ըստ էության քննարկելու բան էլ չկա՝ եթե Հայաստանում կա մեկը, որը Ադրբեջանին ուրախացնում է իր գործունեությամբ, ապա դա իշխանական համակարգն է, իշխող ՀՀԿ-ն, որը գլխավորում է Սերժ Սարգսյանը: Սակայն փաստը, որ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս նման հորդորով, վկայում է, որ նա անկասկած մտադիր է օգտագործել իրավիճակը ներքաղաքական կյանքում: Եվ այստեղ հետաքրքրական է, որ մոտենում է աշունը, այն աշունը, որը քառյակը խոստանում էր թեժացնել:

Հարց է առաջանում՝ սահմանային իրավիճակը Սերժ Սարգսյանը կօգտագործի՞ թեժ աշնան խոստումները կամ պնդումները մարելու համար: Միևնույն ժամանակ, սահմանային լարվածությունը և պատերազմական մարտահրավերները Սերժ Սարգսյանը կփորձի օգտագործել նաև իշխանության ներսում իր համար շատ հարցեր լուծելու համար: Բացառված չէ, որ այս կոնտեքստում Սարգսյանն առկա իրադրությունը օգտագործի նաև Հովիկ Աբրահամյանի և «քառյակից» մնացած մասի հարաբերությունները վերահսկելու և կառավարելի պահելու համար:

Այսպես թե այնպես՝ ակնհայտ է, որ իրավիճակը շատ գայթակղիչ է ներքաղաքական օգտագործման համար, հատկապես Սերժ Սարգսյանի տեսանկյունից: Մյուս կողմից՝ պատեհությունը պակաս չէ նաև այսպես ասած՝ ոչ իշխանականների համար, քանի որ նրանք հիանալի պատճառ են ստանում թեժ աշնան հավաստիացումների անկատարությունը արդարացնելու համար: Համենայն դեպս ակնհայտ էր, ինչպես վարչապետի պաշտոնանկության և փոփոխության գործընթացում, որ քառյակը բացարձակապես հեռու է միասնական քիչ թե շատ լուրջ քայլի շուրջ պայմանավորվածության գալուց, և աշնանային խոստումները ոչնչով չէին տարբերվելու ապրիլյան խոստումներից: Այս դեպքում հիանալի առիթ կա արդարացնել անկենսունակությունը հանուն հայրենիքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում