Մեծ Բրիտանիան որոշում է ընդունել Իրաք ուղարկել Chinook տեսակի մի քանի ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև կազմակերպել զենքերի մատակարարում՝ երկրի հյուսիսում քրդական խմբավորումներին զինելու համար: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնական ներկայացուցչին:
Սակայն նշվում է, որ «ուշադրությունը շարունակում է կենտրոնացված մնալ մարդասիրական իրավիճակի վրա»: Հստակեցվում է, որ ուղղաթիռները պետք է օգնություն ցույց տան այն անձանց, ովքեր հայտնվել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շրջափակման մեջ՝ Իրաքյան Քրդստանի Սինջար լեռան վրա:
Նախատեսվում է նաև խիստ անհրաժեշտ զինատեսակներ փոխանցել «քրդական ուժերին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն ապահովել մեծ թվով փախստականների անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական գործողությունները»:









































