Մի փոքր երևակայություն, և նույնիսկ սնունդը կարող է ժամանցի առիթ դառնալ: Ճապոնացի նկարիչ Տանակա Տացույան սուր երևակայություն ունի: Նա զվարճալի դիորամաներ է ստեղծում ամեն օր՝ վերջին 4 տարիներին: Նա դրանք պատրաստում է սննդից և ամենօրյա կիրառություն ունեցող այլ ապրանքներից ու լուսանկարները տեղադրում առցանց օրացույցում:
Օրինակ՝ բրոկոլին և մաղադանոսը նա կիրառում է որպես անտառ, ծռմռված պատառաքաղը՝ որպես մանկական սահուղի, լուցկու տուփը՝ որպես դաշնամուր:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի








































