Օգոստոսի 9-ին՝ երեկոյան ժամերին, Հալեպի Նոր գյուղի Տլտլեան թաղամասը դարձել է զինված խմբավորումների հրթիռակոծման թիրախ, ինչի հետևանքով զոհվել են 1970 թվականին ծնված Հարութ Սարգսյանն, 1972 թվականին ծնված Մելքոն Պալյանը, ավելի ուշ մահացել է հրթիռային պայթյունից վիրավորված Պալյանի եղբայրը՝ 1974-ին ծնված Ժիրայրը: Այս մասին տեղեկանում ենք Perio news-ի ֆեյսբուքյան էջից:
Բացի այդ, երեկ երեկոյան զինված խմբավորումների կողմից գազի տակառով շինված հրթիռ է ընկել Քարեն Եփփեի ազգային ճեմարանին կից «Օշական» շենքի տարածքում: Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:









































