Facebook սոցցանցը բանակցություններ է անցկացնում խոշոր կինոստուդիաների և հոլիվուդյան ռեժիսորների հետ՝ վիրտուալ իրականության Oculus Rift ակնոցներով ֆիլմերի ստեղծման վերաբերյալ:
Ինչպես հայտնում է The Information կայքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, քննարկումներին մասնակցում են կինոարտադրության շուկայի բոլոր հիմնական խաղացողները, ներառյալ Disney-ը, Fox-ը, Warner Bros-ը, Paramount-ը, NBC Universal-ը և Sony Pictures-ը:
Կինոստուդիաները կարող են թողարկել ֆիլմերի առանձին տարբերակներ՝ հարմարեցված Rift-ով դիտմանը: Հաջողվե՞լ է սոցցանցին որևէ համաձայնագիր ստորագրել՝ չի հաղորդվում:







































