Wednesday, 24 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Եթե անհրաժեշտություն լինի, մենք նույնպես գնալու ենք դիրքեր. Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ երիտասարդներին

ՀՀԿ Կենտրոն և Ավան տարածքային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն օգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարների հետ։

ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ հերթական համագումարից հետո այս ձևաչափով երիտասարդ ՀՀԿ-ականների առաջին հանդիպումն է։ Տարբեր տարածքային կազմակերպությունների երիտասարդների համատեղ հանդիպումները խորացնում են համագործակցությունն ու ավելի արդյունավետ են։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն կուսակցական աշխատանքում մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ կադրերի առաջխաղացմանը։ Մասնավորապես, վերջին համագումարի ընթացքում որոշ տարածքային կազմակերպությունների ԵԿ անդամներ իրենց կառույցների ներկայացմամբ դարձան ՀՀԿ խորհրդի անդամներ։ Քննարկելով որոշ կուսակցական հարցեր՝ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավարը շեշտեց, որ տարածքային կազմակերպությունների հետ բոլոր պայմանավորվածությունները պահվում և կատարվում են։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով երիտասարդներին, նշել է նրանց մեծ դերն ինչպես կուսակցական աշխատանքում, այնպես էլ մասնագիտական ոլորտներում, որոշումների կայացման հարցում։ Սակայն, այդուհանդերձ, ըստ քաղաքապետի՝ ձեռք բերածով բավարարվել պետք չէ. ամեն օր պետք է դնել նոր խնդիրներ և հաջողությամբ լուծել դրանք։ Նա կարևորեց կուսակցական գործունեության մեջ երիտասարդների ազնվությունն ու նվիրվածությունը, ինչն արդյունավետ աշխատանքի առաջին գրավականն է։ «Ես երիտասարդների կողքին եմ, քանի որ ձեզնից մեկն եմ։ Այսօր երիտասարդներին տրված հնարավորությունները մեծ են, սակայն շատ բան ձեզնից է կախված։ Չպետք է խուսափել առաջին կարգի մասնագետի կամ ցածր պաշտոնների աշխատանքից։ Պետք է ձեր աշխատանքը սկսեք ինչ-որ կետից և ընթացքում ձեր կարողությունների, նվիրվածության շնորհիվ առաջ ընթանաք»,- նշեց քաղաքապետը։

Տարոն Մարգարյանը պատասխանել է նաև երիտասարդ կուսակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մայրաքաղաքի կանաչապատման, տրանսպորտի, կառուցապատման, Էրեբունի-Երևան տոնախմբության նախապատրաստական աշխատանքներին։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ աշնանը հրավիրվելիք համաժողովի ընթացքում ներկայացվելու է մինչև 2025թ. Երևան քաղաքի զարգացման ծրագիրը, որտեղ ներկայացված են մայրաքաղաքի խնդիրներն ու դրանց լուծումները։

ՀՀԿ երիտասարդների հետ խոսելով վերջին օրերին սահմանին արձանագրված լարվածության մասին՝ Տարոն Մարգարյանը շեշտել է, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք նույնպես գնալու են դիրքեր։ «Մենք պահելու ենք մեր սահմաններն ու փոխանցենք այն մեր երեխաներին,- նշեց քաղաքապետը՝ իրեն ու իր կուսակիցներին քննադատողներին ասելով,- կյանքը ցույց կտա, թե ով է իրականում զինվորի ու բանակի կողքին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում