Անհայտ ցանցահեններին հաջողվել է ժամանակավորապես վերահսկողություն ստանալ Twitter միկրոբլոգների ցանցում Yahoo news լրատվական պորտալի օգտահաշվի նկատմամբ: Ինչպես հայտնել են պորտալի ղեկավարության ներկայացուցիչները, կիբերհանցագործները կիրակի հրապարակել են կարճ հաղորդագրությունների շարք, որոնք կոչված էին ապատեղեկատվություն տարածել ԱՄՆ բնակիչնեերի շարքում՝ Էբոլա տենդի վիրուսի տարածման մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Չարագործները հայտնել են, որ Ատլանտայում գրանցվել է Էբոլա տենդի բռնկում, վարակվել է արդեն 145 մարդ, երբ հիվանդ բժիշկները ժամանել են Աֆրիկայից:
Նշվում է, որ Ատլանտան պատահաբար չի ընտրվել. հենց այնտեղ է գտնվում Էմորի համալսարանի բժշկական կենտրոնը, որտեղ օգոստոսին ավելի վաղ բուժման համար տեղափոխվել էին վարակված ամերիկացիներ Քենթ Բրենթլին և Նենսի Ռայթբոլը:








































