ԵԱՀԿ-ն անհանգստացած է Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններով՝ ուղղված բրիտանական ամսագրի լրագրողին՝ գրում է ամերիկյան Washington Post-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ հինգշաբթի իր նախընտրական ելույթի ժամանակ հազարավոր կողմնակիցների ներկայությամբ նա լրագրող Ամբերին Զամանին անվանել է «անամոթ կին» և «լրագրողի կերպարանքով գրոհային»՝ կապված մուսուլմանական հասարակությունում ընտրությանն առնչվող նրա մեկնաբանության հետ: Զամանը բրիտանական Economist ամսագրի թուրք թղթակից է, գրում է նաև տեղական Taraf թերթի համար:

ԵԱՀԿ մամլո քարտուղար Դունյա Միյատովիչը այդ կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել և նշել, որ «մտահոգված է Թուրքիայում լրագրողի ահաբեկման վերջին օրինակով»:








































