Ռուսաստանը պատասխան միջոցներ կկիրառի, եթե Արևմուտքի կողմից պատժամիջոցները շարունակվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում բառերն է մեջբերում ITAR-TASS-ը:
«Մենք չենք պատժամիջոցների նախաձեռնողը: Այդ պատժամիջոցները պարտադրված են: Մենք դրանք չենք ցանկանում, և դրանք պատասխան միջոցներ են»,-հայտարարել է Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, արդյոք Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի այն դեպքում, եթե արևմտյան պատժամիջոցները շարունակվեն, նա պատասխանել է. «Իհարկե, պատասխան միջոցներ կկիրառվեն»:
«Մենք չենք պատժամիջոցներ նախաձեռնող կողմը: Մենք այն կողմն ենք, որը պատասխանում է»,- ավելացրել է մամլո քարտուղարը:
Ռուսաստանը մեկ տարով սահմանափակել է այն երկրներից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են կիրառել. ԱՄՆ-ն, ԵՄ պետությունները, Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան: Համապատասխան ցուցակում հայտնվել են տավարի միսը, խոզի միսը, մրգերը, թռչնի միսը, պանրեղենը և կաթնամթերքները, ընկուզեղենը և այլ ապրանքներ:







































