Ամերիկյան ավտոմեքենաների հսկա General Motors-ը լուրջ խնդրի հետ է բախվել՝ գրում է CBS-ը: Ընկերության ավտոմեքենաների մոտ կրկին հայտնաբերվել է գործարանային թերություն:
Դեռ հուլիսին GM-ը ստիպված էր ետ կանչել ավելի քան 700 հազար ավտոմեքենա, որպեսզի վերացնի անսարքությունները: Հիմա ընկերությունը իր հաճախորդներին խնդրում է ավտոմեքենաները փակ տարածքում չկայանել՝ բռնկվելու սպառնալիքի պատճառով:










































