26 սանտիմետրանոց մազերով մորթի ունեցող կատուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդվում է հրատարակչության պաշտոնական կայքում: Երկու տարեկան Սոֆի Սմիթի մորթու երկարությունը գրեթե երեք սանտիմետրով ավելի է, քան նախկին ռեկորդակրինը՝ գնդապետ Մյաուինը: Չափումները կատարվել են վկաների և ռեկորդների գրքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կենդանու տերը՝ Ջամի Սմիթը պատմել է, որ կատվին պատահմամբ է ձեռք բերել: Երկու տարի առաջ նա զբոսնել է իր շան հետ, երբ նրան են մոտեցել մեքենայով երիտասարդներ և առաջարկել վերցնել կատվի ձագին: Սկզբում Սմիթը ցանկացել է կատվին կենդանիների ապաստարան հանձնել, սակայն հետագայում պահել է կատվին: Կատվի տարիքի հետ երկարել է նաև նրա մորթին, հատկապես պոչի շրջանում հասել է ռեկորդային երկարության:
Նախկին ռեկորդակիր Գնդապետ Մյաուն մահացել է 2014 թ. հունվարին: Կենդանու մազերի միջին երկարությունը 23 սմ էր:









































