Հյուսիսչինական Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի ավելի քան 950 հազար բնակիչներ տուժել են երաշտից: Նրանցից մոտ 70 հազարը խմելու ջրի կարիք ունի՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հունիսի 23-ից այնտեղ շոգ եղանակ է, ընդ որում՝ վերջին 43 տարվա մեջ շրջանում գրանցվել են նվազագույն տեղումներ: Իշխանությունների նախնական տվյալներով՝ երաշտից տուժել է 390 հազար հա ցանքատարածություն և 1.63 մլն հա արոտավայր: Բացի այդ, մոտ 503 հազար խոշոր եղջերավոր անասուն խմելու ջրի խիստ կարիք ունի:
Շրջանի տնտեսական կորուստը իշխանությունների գնահատականներով՝ կազմում է 1.61 մլրդ յուան (261 մլն դոլար):







































