Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Հրայր Թովմասյանը խառնում է իր դրեսը «դրես կոդի» հետ

Ազգային ժողովի ղեկավարությունը շարունակում է հնարավորինս սահմանափակել լրագրողների մուտքը խորհրդարանի շենք: Հունիս ամսից, երբ ավարտվել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման ժամկետը, անհրաժեշտության դեպքում լրագրողները պետք է ամենատարբեր հնարքների դիմեն, որ կարողանան ներթափանցել այդ շենքը: Հաջորդ հավատարմագրումը կսկսվի սեպտեմբեր ամսից, և այս երկու ամիսներին լրագրողները ԱԺ մուտք գործելու համար պետք է կարողանան որևէ պատգամավորից կամ ԱԺ լրատվական բաժնից անցագիր ստանալ: Ու քանի որ հատկապես օգոստոսին Ազգային ժողովում դժվար է պատգամավոր գտնելը, իսկ լրատվական ծառայության ղեկավարությունն էլ արձակուրդում է, այդ շենք ներս մտնելը դառնում է, ասենք, վերջին օրերին Ադրբեջանի կողմից հայկական սահմաններին դիվերսիոն գործողություններ պլանավորելու և կատարելու պես մի բան:

ԱԺ լրատվական ծառայությունից լրագրողներին անցագիր տալիս է միայն այդ ծառայության ղեկավարը, բայց եթե նա շենքում չի լինում, դա դառնում է անհնար: Այդ բաժնում նրանից բացի որևէ այլ աշխատակցի նման իրավունք վերապահված չէ, թեև վերապահելն անհնար բան չէր և հաստատ չէր հակասի ՀՀ Սահմանադրությանը: Բայց անգամ նման պայմաններում նախկինում անհրաժեշտության դեպքում շատ բարդ չի եղել շենք մտնելը.ԱԺ աշխատակազմի ղեկավարությունն ընդառաջել է: Երեկ այդ տարբերակներից որևէ մեկը հնարավոր չեղավ օգտագործել: Իսկ դա լրագրողի համար շատ անհրաժեշտ էր, քանի որ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու և Ադրբեջանի կողմից վեջին օրերի դիվերսիոն գործողությունների հետ կապված քննարկում անցկացնելու համար ԱԺ էր եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պարզ է, որ նման իրավիճակում ցանկացած լրագրողի համար կարևոր է պաշտպանության նախարարից կամ, ինչու չէ, խմբակցությունների ղեկավարներից մեկնաբանություններ ստանալը: Սակայն վերը նշված պատճառներով դա գրեթե անհնար է դառնում: Լրատվական ծառայությունից անցագիր չտրամադրեցին, քանի որ ղեկավարը արձակուրդում էր, իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն էլ երկար ժամանակ ինչ-որ խորհրդակցություն էր անում և նման աննշան հարցով զբաղվելու ժամանակ չուներ: Խիստ զբաղված էր կամ նման որոշում կայացնելու իրավունք չուներ նաև Հ.Թովմասյանի տեղակալը: Ի վերջո, բազում զանգերից հետո Հ.Թովմասյանը պատասխանեց հեռախոսազանգին և հերոսաբար մերժեց ԱԺ մուտք գործելու համար լրագրողին անցագիր տրամադրելը: Նա ասաց, որ ԱԺ-ն հիմա արձակուրդում է, իսկ Ս.Օհանյանի հետ խոսելու համար պետք նրան զանգել, ինչը հավանաբար կարող էր գլխի ընկնել միայն Հ.Թովմասյանը, բայց ոչ՝ որևէ լրագրող:

Պաշտպանության նախարարին լրագրողներից պաշտպանելու՝ Հ.Թովմասյանի ջանքերը, սակայն,իզուր անցան, քանի որ ԱԺ, այնուամենայնիվ, հնարավոր եղավ մտնել, իսկ Ս.Օհանյանն ու խմբակցությունների ղեկավարները բարյացակամորեն պատասխանեցին մեր հարցերին: Ավելացնենք, որ անգամ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանը հասկանում էր լրագրողի հրատապ աշխատանքի անհրաժեշտությունն ու նման դեպքերում ընդառաջում և անցագիր էր տրամադրում:

Ինչ վերաբերում է լրագրողների՝ ԱԺ մտնելուն կամ հավատարմագրվելուն, ապա վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են արել դա հնարավորինս սահմանափակելու և այդ մուտքուելքը վերահսկելու համար: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման առաջին շրջանում այնպիսի կարգ էր ընդունել, որ լրագրողն իր հավատարմագրով ԱԺ կարող է մտնել միայն քառօրյա նիստերի օրերին, իսկ նիստից նիստ ընկած երկու շաբաթների ընթացքում պետք է լրատվական ծառայությունից կամ որևէ պատգամավորից անցագիր ձեռք բերեր: Այդպիսով հնարավոր էր վերահսկել, թե լրագրողը որ պատգամավորից է անցագիր ստանում կամ ուր է գնում:

2011թ.,երբ Հ.Աբրահամյանը հրաժարական տվեց, նրան հաջորդած Սամվել Նիկոյանը,ընդառաջելով լրագրողների առաջարկին,այդ բոլոր սահմանափակումները հանեց: Նա ոչ միայն վերականգնեց նստաշրջանի ողջ ընթացքում հավատարմագրով ԱԺ մտնելու իրավունքը, այլ նաև երկարացրեց դրա ժամկետը և թույլ տվեց, որ Ազգային ժողովի արձակուրդների ընթացքում էլ լրագրողները կարողանան անսահմանափակ կերպով մուտք գործել խորհրդարանի շենք: Ու այնպես չէր, որ լրագրողներն այդ ամիսներին գրոհել էին ԱԺ շենքը և գիշեր-ցերեկ այնտեղէին: Եվ վերջապես,եթե ինչ-որ պահի լրագրողին անհրաժեշտ լինի մտնել շենք, ԱԺ ղեկավարության սահմանափակումներն առայժմ կարող են մի փոքր գլխացավանք առաջացնել, բայց ոչ անհնարին դարձնել: Այսինքն՝ցանկության դեպքում հնարավոր է մի փոքր հանդուրժող լինել, չէ՞որ լրագրողներն էլ ՀՀ քաղաքացիեն: Ոչինչ որ նրանց աշխատանքի նյութը նաև պաշտոնյաների խախտումների ու չարաշահումների մասին հասարակությանը տեղեկացնելն է: Բայց չէ՞որ, ինքներդ եք ասում, մենք ցանկանում ենք ազատ, անկախ, ժողովրդավար և հպարտ հայրենիք կառուցել:

Ինչ վերաբերում է ԱԺ շենք մտնելուն, ապա գոնե խորհրդարանն այն պետական մարմինն է, որը պետք է բաց լինի ոչ միայն լրագրողների, այլև հանրության առջև: Իսկ մեր խորհրդարանը դարձել է հսկա ճաղավանդակ՝ պատսպարված մեծ ու հեռավոր պարիսպներով: Համեմատելու համար կարելի է հիշել ԱՄՆ-ի Կոնգրեսը, որտեղ մուտք գործելու համար որևէ անցագիր անհրաժեշտ չէ, այդ շենքը շրջակա միջավայրից որևէ պարսպով կամ ճաղերով պաշտպանված չէ: Ոչ միայն լրագրողը, այլև ցանկացած ոք անարգել կարող է մտնել Կոնգրեսի շենք՝ պարզապես անցնելով անվտանգության գոտին: Իսկ ԱՄՆ նահանգային խորհրդարանների շենքերում անգամ տարբեր պետական կառույցներից, պաշտոնյաներից կամ երևույթներից դժգոհող քաղաքացիներն ու քաղաքացիական խմբերը բողոքի ակցիաներ են կազմակերպում: Եվ այցելող լրագրողներն անարգել լուսաբանում են ոչ միայն խորհրդարանի աշխատանքը, այլնաևայդ միջոցառումները:

Իսկ Գալուստ Սահակյանի և Հրայր Թովմասյանի օրոք մեր խորհրդարանում շարունակում են պահպանել լավագույն ավանդույթները և սահմանափակել լրագրողի մուտքն այդ շենք, որպեսզի պատգամավորներն ու ԱԺ ղեկավարներն անձեռնմխելի լինեն նրանց հնարավոր ոտնձգություններից՝ իրենց անցանկալի հարցեր ուղղելուց: Եվ այդ սահմանափակումների շրջանակներում որոշել էին տարիքային սահմանափակում սահմանել, որ 5 տարուց պակաս աշխատանքային փորձ ունեցող լրագրողը չի կարող ԱԺ-ում հավատարմագրվել: Կամ՝ լրագրողների վրա կիրառել «դրես-կոդ», ինչը առանձնակի դաժանությամբ խախտում են պատգամավորուհիներն ու օգնականուհիները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում