Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմը կներմուծվի երկու տարուց: Այս մասին նա հայտարարել է «Շերատոն Մետեխի Պալաս» հյուրանոցում՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ովքեր մասնակցում են սփյուռքի ստաժավորման ծրագրին: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ դա արդյոք չի՞ հանգեցնի երկրից քաղաքացիների արտահոսքի, վարչապետը հայտարարել է, որ չի պատկերացնում, թե ինչու պետք է երիտասարդ տաղանդավոր մարդն արտերկիր գնա մնալու նպատակով, եթե սեփական երկրում կա ինքնահաստատման հեռանկար:
«Մենք ենթադրում ենք, որ 2 տարուց ԵՄ-ի հետ առանց այցագրի ռեժիմ կստանանք: Կառաջացնի՞ դա արդյոք երկրից քաղաքացիների արտահոսքի: Մարդիկ արտերկիր են մեկնում այն պատճառով, որ սեփական երկրում հեռանկարներ չեն տեսնում»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր որոշել են գնալ, միևնույն է՝ կգնան, անկախ նրանից՝ առանց այցագրի ռեժիմ կլինի՞, թե՞ ոչ:









































