«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Ո՛չ թախտի տակից ոմանց հոխորտալն է մի բան, ո՛չ ռազմի դաշտ գնալու մյուսների խանդավառությունը, ո՛չ էլ երրորդների անհասկանալի խուճապը։ Հայրենասիրական կոչերի, սրտաճմլիկ ելույթների ու ֆիդայական հայրենասիրության ժամանակները վաղուց են անցել։
Մենք ո՛չ 19-րդ դարում ենք ապրում, ո՛չ էլ կարաբինների ժամանակներում, որ աշխարհազորայինն գումարտակներ կազմենք ու աղջիկ–տղա մեկնենք ռազմաճակատ՝ հող հայրենին պաշտպանելու։ 2014-ին պայքարը ժամանակակից զենքի ու զինատեսակների, մտքի ու ռազմական հմտության, դիվանագիտության և պետական կուռ կառույցների միջև է ընթանում։ Ով կունենա առաջադեմ զենք ու զորք, ում մարտավարությունն ավելի խելամիտ կլինի, ում դիվանագիտական միտքն ավելի դիպուկ ու ճկուն, ով կկարողանա համաշխարհային հանրությանը համոզել ճշմարտացիության մեջ, նա էլ կհաղթի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































