ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը գնացել է Կապան՝ իր աջակցությունը հայտնելու փաստաբան Արշավիր Խալափյանին, ով առևտրային կաշառքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում գտնվում է Կապանի ձերբակալված անձանց պահման վայրում:
Ինչպես «Փաստինֆո»–ի թղթակցին հայտնել է Գ. Գյոզալյանը, Ա.Խալափյանը օգոստոսի երկուսից հացադուլ է սկսել և պահանջում է արդար քննություն: Նա անհիմն է համարում իր ձերբակալությունը, ինչպես նաև վաղը նախատեսվող կալանավորման հարցը քննելը:
Գ.Գյոզալյանը փորձել է գործընկերոջը համոզել հրաժարվել հացադուլից, սակայն առայժմ ապարդյուն: Փաստաբանն ունի երկու անչափահաս երեխաներ, չաշխատող կին և հաշմանդամ ծնող:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































