Wednesday, 24 06 2026
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ

Գրիգորը աղջկան խաբելու համար ներկայացել էր որպես գործարար Կարեն Կարապետյան

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Գրիգոր Քոչարյանի գործի դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Գրիգոր Քոչարյանը ծանոթացել էր Ա.-ի հետ, ներկայացել որպես գործարար Կարեն Կարապետյան, շահել աղջկա վստահությունն ու մտերմացել հետը: Երբ հասկացել էր, որ «պահը հասունացել է», պատմություններ էր պատմել իր բիզնեսն ընդլայնելու մասին և խաբեությամբ, «բիզնեսին ծառայեցնելու», ապա աղջկան վերադարձնելու խոստումով վերցրել էր նրա 1 միլիոն 540 հազար դրամի ոսկե զարդերն ու գումարը:

Ավելի ուշ Քոչարյանն արդեն այլ միջոց էր գտել աղջկանից գումար ու ոսկեղեն կորզելու համար. ըստ մեղադրանքի՝ սպառնացել էր, թե կհրապարակի նրան անվանարկող տեղեկություններ, և հափշտակել էր 1 միլիոն 304 հազար 500 դրամի ոսկե զարդեր ու գումար՝ Ա.-ին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

«Կարեն Կարապետյան» կեղծանունով Գրիգոր Քոչարյանն այդպես էլ չէր հասցրել «զարգացնել» իր բիզնեսը: Նրա կատարածը բացահայտվել էր:

Նախաքննական մարմինը խարդախություն և շորթում կատարելու համար Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով:

Գործում, ըստ երևույթին, կան անձնական բնույթի հանգամանքներ, որոնք կողմերը չեն ցանկացել ի ցույց հանել, ինչի պատճառով դատաքննությունն ընթացել է դռնփակ կարգով:

Դատարանն արդեն ունկնդրել էր մեղադրանքը պաշտպանող դատախազի ճառը: Դատական այս նիստին հնչել են պաշտպանական ճառերը:

Մինչև նախագահողի կողմից նիստի սկիզբն ազդարարելը դահլիճը դռնբաց էր, մարդիկ սպասում էին, իսկ տուժողի տեղում նստած էր խոշոր չափի գույքային և քրեական օրենսգրքով չորոշվող չափի բարոյական վնաս կրած Ա.-ն: Դահլիճ բերվեց արգելանքի տակ գտնվող ամբաստանյալ Գրիգոր Քոչարյանը՝ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ: Նա ներս մտավ ինքնագոհ տեսքով, ժպտաց իր պաշտպանին, տուժած աղջկա կողմը չնայեց անգամ: Անհարմարությունից չէր, անհարմարության զգացում չերևաց երիտասարդի դեմքին: Չնայեց աղջկա կողմը, ուղղակի չնայեց: Աղջիկը տուժող էր, հակառակորդ էր, պահանջատեր, իսկ երբեմնի խոստումնառատ երիտասարդը՝ հատուկ ուղեկցությամբ դատարան բերված, անազատ ամբաստանյալ:

Ինչո՞ւ են շատացել աղջիկներին ու կանանց խաբելու հաշվին զվարթ ապրող երիտասարդները: Ինչո՞ւ են աղջիկներն այսքան պատրաստակամորեն խաբվում, գլխակորույս նետվում իրենց տաք գիրկ թվացող ճահիճը: Իսկ հետո դատարաններում նստում են տուժողի տեղում ու ատելությամբ կամ սրտի ցավով հետևում ամբաստանյալի տեղը զբաղեցրած, մի ժամանակ իրենց սիրելին համարված մարդուն: Նյութական պահանջներ են ներկայացնում, բարոյական կորուստներից խոսում, լուտանքներ տեղում… ուշացումով:

Վարակի նման տարածվող հանցատեսակ է դառնում սա, ու դյուրահավատ աղջիկներին կանխարգելիչ մտավոր «պատվաստում» է հարկավոր, երևի, նմանատիպ դեպքերի մասին բարձրաձայն հիշատակում, ճիշտ իրազեկում:

Այս գործով կայացված դատական ակտը առաջիկայում նույնպես կներկայացվի, որպեսզի իրազեկումը լինի լիարժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում