Սեյմուրի կղզում հայտնաբերված մնացորդները վկայում են, որ Անտարկտիդայում մի ժամանակ հսկա պինգվիններ են ապրել, որոնց հասակը երկու մետր է եղել, իսկ քաշը՝ 115 կգ: Գտածոն նկարագրված է Comptes Rendus Palevol ամսագրում, իսկ դրա մասին կարճ հաղորդել է New Scientist-ը:
Լա-Պլատայի թանգարանից Կարոլինա Ակոստա Օսպիտալեչը հայտնաբերել է P. Klekowskii-ի կմախքը դեռ 2014թ. սկզբին, սակայն այն բաղկացած է եղել մի քանի ոսկորներից՝ հիմնականում թևերից ու հետևի վերջույթներից: Իսկ վերջերս գիտնականը հայտնաբերել է երկու խոշոր ոսկորներ ևս՝ թևի և ոտքի ոսկորներ:
Palaeeudyptes klekowskii ապրել է մոտ 37-40 մլն տարի առաջ, այն ժամանակ պինգվինները ավելի մեծաթիվ են եղել: Միայն Անտարկտիդայում ապրում էր այդ կենդանու 10-14 կենդանատեսակ: Այն ժամանակ կլիման ավելի փափուկ էր:








































