ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հիասթափություն չի ապրում Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով: Այս մասին նա ասել է Economist ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ենք ունեցել նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Մենք շատ բան ենք արել, ինչը պետք է անեինք»,- ասել է Օբաման:
«Ես կարծում եմ՝ Ռուսաստանը միշտ էլ ունի երկդեմ Յանուսի հատկություններ՝ միաժամանակ նայում է և Արևելք, և Արևմուտք: Եվ ես մտածում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ լարվածություն է ստեղծում Ռուսաստանում, որը, ըստ ամենայնի, վնասակար է երկրի համար երկարաժամկետ հեռանկարում»,- կարծում է Օբաման:
«Սակայն ես կարծում եմ, որ կարևոր է պահպանել հեռանկարը: Ռուսաստանը ոչինչ չի անում: Ներգաղթյալները չեն շտապում Մոսկվա՝ նոր հնարավորություններ փնտրելու: Ռուս տղամարդու կյանքի միջին տևողությունը 60 տարի է: Բնակչությունը նվազում է: Այդ պատճառով էլ մենք պետք է կտրուկ արձագանքենք Ռուսաստանի ստեղծած տարածաշրջանային մարտահրավերներին: Եվ մենք պետք է վստահ լինենք, որ նրանք իրավիճակը չեն հասցնի արտաքին քաղաքականության մեջ միջուկային զենքի վերադարձի քննարկումներին: Եվ այնքան ժամանակ, քանի դեռ մենք դա անում ենք, կարծում եմ, պատմությունը մեր կողմից է»,- եզրակացրել է Օբաման:








































