«Այն երաշխիքը չկա, որ այս ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակիր Շահեն Պետրոսյանը` ավելացնելով,- Վստահ չեմ, որ այս սերիալ, ֆուտբոլ ու տաշի-տուշի նայող ժողովուրդն այս ցածրորակ վիճակով կարող է դա անել»: ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկի պետը կարծիք է հայտնել, որ երկրում լուրջ փոփոխություններ են պետք, իսկ լուրջ փոփոխություն ոչ ոք չի ցանկանում անել:
«Սրանք չեն ուզում, իրենք իրենց կենցաղն են ապահովում: Սա գավառական այն ագահությունն է, մանկության փոխհատուցումը` «ущербность» ասվածը… Ես սրանց նույնիսկ գեդեոնիստ կանվանեի: Իշխանության մեջ ովքեր կան, բոլորը գեդեոնիստներ են, իրենց ամեն րոպեն պետք է «կայֆ» լինի, իրենք «կայֆի» համար են ապրում, ոչ թե երկրի, հանրության կամ գաղափարի համար: Իրենք կարող են միայն կենաց ասել: Չի կարելի ամեն րոպե «կայֆերով» ապրել»,- ասել է Շ.Պետրոսյանը:









































