«Ճո՞խ քարոզարշավ է նախատեսվում»՝ երեկ «Առավոտի» հարցին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բնականաբար, այնպես, ինչպես միշտ անում ենք»: Խոսքը 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի մասին է, ինչի նախապատրաստական աշխատանքները ՀՀԿ-ում արդեն սկսված են:
«Առավոտի» տեղեկություններով` «ՏԷՑ-ի կռուգում» ընթանում են Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի նկարահանումները:








































