Երկաթուղայինի օրը նախկին Խորհրդային միության երկրներում նշվում է ամեն տարվա օգոստոսի առաջին կիրակին: Դրա պատմությունը սկիզբ է առել դեռևս 19-րդ դարում:
Տոնը հիմնադրվել է Ռուսաստանում 1896-ին և ձոնվել Նիկոլայ I ցարի ծննդյան օրվան, որը սկսել է երկաթգծերի կառուցումը:
1917-ի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո տոնը մոռացվեց մոտ 20 տարի: Երկաթուղայիններին մեծարելու ավանդույթը ԽՍՀՄ-ում վերսկսվեց միայն 1936-ին:







































