Դերասանուհի Քեմերոն Դիասը և Good Charlotte խմբի կիթառահար Բենջի Մեդենը, որը դերասանուհուց երիտասարդ է 6 տարով, կարող են ամուսնանալ: Այս մասին գրում է People պարբերականը:
«Հնարավոր է` դեռևս վաղ է ինչ-որ բան պնդել, սակայն նրանք արդեն խոսել են ամուսնության մասին: Բենջին այնքան շատ ժամանակ է անցկացնում Քեմերոնի տանը, որ այնպիսի տպավորություն է` ասես նա այնտեղ է ապրում: Նրանք միասին շատ երջանիկ տեսք ունեն: Քեմերոնն այդքան երջանիկ չի եղել արդեն շատ տարիներ»,- ասել է աղբյուրը:










































