Աշխարհի ամենաբարձրահասակ կինը` Յաո Դեֆենը, մահացել է Չինաստանում 40 տարեկանում: Այս մասին այսօր հայտնել է «Սինան վանբաո» թերթը, որը հրատարակվում է արևելյան Անհոյ նահանգում, որտեղ ապրել է չինուհին:
Հրատարակության տվյալներով` Յաո Դեֆենը, որն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, կյանքից հեռացել է ծանր ուռուցքային հիվանդության պատճառով: Կինը, որի հասակը 40 տարեկանում հասել էր 2 մ 36 սանտիմետրի, մահացել է նոյեմբերին, սակայն տեղի իշխանություններն այդ մասին հայտնել են միայն այսօր:
Կնոջ ուռուցքային հիվանդությունը հայտնաբերվել է դեռահաս ժամանակ: Այն ժամանակ մասանգետները պարզել են, որ աղջկա, որի հասակը մեկ տարում ավելացել է 5 սանտիմետրով, հասակի չդադարող աճի պատճառը գլխուղեղի ուռուցքն է եղել: Չարորակ գոյացությունը հեռացվել էր, սակայն Յաո Դեֆենին լիովին բուժվել չի հաջողվել:









































