Ամբողջ աշխարհում 5-17 տարեկան ավելի քան 200 մլն երեխաների ստիպում են աշխատել, նրանցից 15 մլն-ը զրկված է դպրոց գնալու հնարավորությունից։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի զեկույցում:
Զեկույցի հեղինակը ՄԱԿ-ի կրթության հարցերով հանձնակատար, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունն է, ով նշում է, որ մանկական աշխատանքի օգտագործումն աննշան անկում է ապրել:
Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, մոլորակի վրա երեխաների կրթության մակարդակը չի բարձրացել:







































