Celestis Petsընկերությունը Հյուսթոնից առաջարկել է տնային կենդանիների մարմինները տիեզերք ուղարկելու ծառայություն մատուցել՝ այդ մասին հաղորդել է ընկերությունը իր պաշտոնական կայքում: Առաջին թռիչքը պլանավորված է 2014 թ. Աշնանը, և ծառայության նվազագույն արժեքը կկազմի 995 դոլար:Ենթադրվում է, որ աճյուններով տարաները տեղադրվելու են կոմերցիոն կամ գիտական արբանյակներում:
Ընդհանուր առմամբ, ընկերությունը առաջարկել է չորս տեսակի «հուղարկավորությանթռիչքներ: Արբանյակի վայրէջքից հետո կենդանու աճյունները կվերադարձվեն տերերին: Թռիչքները հեռավոր տիեզերք ցանկացողներին կարժենան 12,5 հազար դոլար:
Celestis-ը առաջին անգամ մարդու աճյունով տարրան ուղարկել է տիեզերք 1997-ին: 1999 թ. ընկերությունը սկսել էր ծառայություններ առաջարկել Լուսնի վրա հուղարկավորություններ իրականացնելու համար: Մահացածների աճյուններով (մարդկանց և կենդանիների) առաջիկա հրթիռը տիեզերք կուղարկվի 2014 թ. հոկտեմբերի 7-ին:










































