Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն սկսել է XVII դարում Ճապոնիա ժամանած ճիզվիտ միսիոներների մասին ֆիլմի նկարահանումները: Իտալական AsiaNews գործակալության տեղեկությամբ՝ սպասվում է, որ «Լռություն» (Silence) ֆիլմը վարձույթի կհանվի 2015-ի վերջին:
Ֆիլմի սցենարը հիմնված է վեպի վրա, որը 1966 թ. գրել է ճապոնացի գրող Սուսակու Էնդոն:











































