նոյեմբերի 30-ին իր պաշտոնը լքած Մեքսիկայի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնը լիազորությունների ավարտի վերջին օրը ընդլայնել է լատինամերիկյան այդ երկրի նախագահական շտաբի պարտականությունները պետության նախկին ղեկավարների անվտանգության մասով: Այդ կերպ նա ապահովել է իրեն և իր ընտանիքին «ցմահ» անվտանգությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախկինում ևս պետությունն ապահովել է նախկին իշխանավորների անվտանգությունը, սակայն դա իրականացվել է՝ համապատասխան գործող նախագահի հրամանագրերի, այժմ այն ամրագրված է որպես Անվտանգության ծառայության պարտականություն և տարածվում է պետության նախկին առաջին դեմքերի ընտանիքների վրա: Նախկին նախագահների և նրանց ընտանիքների համար օրենսդրորեն ամրագրվել է նաև հատուկ մասնագիտացված կենտրոնում ցմահ բժշկական սպասարկման իրավունքը:
Կալդերոնը մտադիր է դասավանդել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարնում: Սակայն այժմ Մեքսիկայի պետական անվտանգության ծառայությունն ամեն անգամ նրա մուտքի ժամանակ անվտանգության ապահովման պլան պետք է մշակի:









































