Warner Bros. ընկերությունն անորոշ ժամանակով հետաձգել է «Մեծ պայթյունի տեսություն» սերիալի 8-րդ սեզոնի նկարահանումները: Աշխատանքը պետք է սկսվեր հուլիսի 30-ին, սակայն հեղինակներն այդպես էլ հոնորարների հարցում համաձայնության չեն եկել դերասանների հետ: Ջիմ Փարսոնսը, Ջոնի Գալեկին և Քեյլի Կուոկո-Սվիթինգը հրաժարվում են պայմանագիր ստորագրել, մինչև որ իրենց համար 1 սերիայի դիմաց 1 մլն դոլար վճար չսահմանվի, հայտնում է Variety-ն:
Բանակցությունները սկսվել են 2014-ի հունվարին: Փարսոնսը հայտարարել է, որ իր աշխատանքը պետք է մնացած դերասանների աշխատանքից բարձր վճարվի: Կուոկո-Սվիթինգը և Գալեկին դժգոհություն են հայտնել այդ դիրքորոշումից և սկսել պնդել հոնորարների հավասարաչափ բաշխման հարցում:











































