Փոթորկից հետո Թենեսի նահանգի բնակիչ Ջերոդ Քրիստիանի տան առջևի խոտածածկույթը բառացիորեն լցվել էր այնպիսի իրերով, որոնք իր հարևանները վաղուց անհետացած կամ գողացված էին համարել՝ հաղորդում է ABC News-ը: Երբ փոթորիկը հանդարտվել էր, Քրիստիանին մեղադրանք էր ներկայացվել երկու գողությունների և երկու կողոպուտի համար:
Նրա հարևան Էդ Քլիքը դուրս է եկել փողոց՝ գնահատելու փոթորկի հասցրած ավերածությունների չափը, և Քրիստիանի տան խոտածածկույթին տեսել է իր իրերն ու ոստիկանություն կանչել:
«Մենք նաև զոդող սարք ենք հայտնաբերել, որը պատկանում էր պարոն Քլիքին: Բացի այդ, այնտեղ եղել են իրեր, որոնք պատկանել են այլ հարևանների»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ընդ որում, ավերիչ և բացահայտող տոռնադոյի ժամանակ Քրիստիանը արդեն գտնվում էր բանտում հասարակական կարգի խախտման և ոստիկանության ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքների համար: Ըստ տեղի իշխանությունների՝ Քրիստիանը առևանգել էր իր ընկերուհու ավտոմեքենան, իսկ վերջինս ոստիկանություն էր կանչել: Երբ օրինախախտին ձերբակալել էին, նա ընդդիմացել էր ոստիկանությանը, իսկ բաժանմունք տանող ճանապարհին ոստիկաններին ու նրանց երեխաներին սպառնացել դաժան հաշվեհարդարով:









































