Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Ռուսաստանը կզգա պատժամիջոցների ցավը». Օբամա. «Ազատություն»

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ հայտնել է, որ Վաշինգտոնը նոր` սեկտորային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։

«Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան էքսպորտը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։

Նա հայտնել է, որ Ամերիկային է միանում Եվրոպական միությունը, որը նոր` խոշոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Օբամայի փոխանցմամբ, եվրոպական պատժամիջոցները վերաբերում են ռուսական ռազմական արդյունաբերությանը, էներգետիկային, տեխնոլոգիաներին և բանկերին, ինչը դժվարություններ կստեղծի ռուսների համար ապագայում նավթարդյունաբերությունը զարգացնելու հարցում։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում, մասնավորապես, «Մոսկվայի բանկի», «Ռուսաստանի ագրոբանկի» և ՎՏԲ բանկի նկատմամբ։

Բացի այդ, ըստ Օբամայի, Եվրամիությունը արգելափակում է Ռուսաստանի հետ զենքի և զինատեսակների առևտուրը։

Օբաման նշել է, որ այդ նոր պատժամիջոցներն այսօրվա դրությամբ ամենակոշտն են և «դեռ կարող են է’լ ավելի ծանր լինել»։ Նրա խոսքերով, Ռուսաստանը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին, հրետակոծում է Ուկրաինայի տարածքը, հզոր ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ, խոչընդոտում է մալազիական օդանավի կործանման հանգամանքները բացահայտելու գործընթացը։

Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը համակարգում է գործողությունները դաշնակիցների հետ, և հայտնեց, որ ինքը հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետերի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի քանցլերի հետ։

«Պատժամիջոցները հարված են հասցնում Մոսկվային, և Ռուսաստանի առանց այն էլ թույլ տնտեսությունն է’լ ավելի է թուլանում, օտարերկրացի ներդրողներն արդեն խուսափում են Ռուսաստանից։ Ենթադրվում է, որ այս գործողությունների հետևանքով Ռուսաստանից «դրամագլխի փախուստի» ծավալը կկազմի մոտ հարյուր միլիարդ դոլար, Ռուսաստանի ռազմաարդյունաբերությունը, էներգետիկան և ֆինանսական համակարգը կզգան այդ ցավը»,- ասել է Օբաման։

Օբամայի խոսքերով, այսօր Ռուսաստանն ինքն իրեն է’լ ավելի է մեկուսացնում միջազգային համայնքից, առաջընթացի փոխարեն տասնամյակների նահանջ է գրանցում։
Օբաման ասել է, թե ԱՄՆ-ը և դաշնակիցները համոզված են, որ ուկրաինական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով։

«Եթե Ռուսաստանը շարունակի իր այս գործողությունները, ապա վճարելիք գինն ավելի մեծ կլինի։ Այսօրվա մեր որոշումն ապացուցում է, որ մենք մեր խոսքը գործով ենք հաստատում»,- ընդգծել է Օբաման։
«Սա նոր «սառը պատերազմ» չէ, սա կոնկրետ խնդիր է, որը առնչվում է սեփական ճանապարհով շարժվելու Ուկրաինայի իրավունքը ճանաչելու Ռուսաստանի չկամությանը, այսպես չպետք է լիներ, բայց սա Ռուսաստանի և մասնավորապես [Վլադիմիր] Պուտինի ընտրությունն էր»,- ասել է Օբաման:

«Այս ճգնաժամի խաղաղ լուծումը ենթադրում է Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ուկրաինայի ժողովրդի անկախության ճանաչում»,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում