Անգլիայի և Ուելսի բանտերում չեղյալ է հայտարարվել մետաղյա լարերով կիթառների արգելքը՝ ռոք-աստղերի մասնակցությամբ հասարակական հաջող արշավից հետո: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Բանտարկյալների կողմից այդ երաժշտական գործիքի օգտագործումը սահմանափակվել էր 2013-ի նոյեմբերին: Դրանից կարճ ժամանակ անց 10-ից ավելի հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Pink Floyd խմբի կիթառահար Դևիդ Գիլմորը, The Smiths-ի հիմնադիր Ջոնի Մարը և Radiohead-ի անդամները, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգին հասցեագրված միջնորդագիր էին ստորագրել՝ բողոքելով այդ արգելքի դեմ:
Կիթառները բանտարկյալներին կհասնեն միայն լավ վարքի դեպքում:







































