Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում ընտրությունները թեկնածուների միջև չէին, դրանք ժողովրդավարական ընտրությունների հրամայականի և քաղաքական մեծամասնության շահի միջև էին. այսօր ԱԺ նիստում նման հայտարարություն արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Պետական շահը պարտություն կրեց քաղաքական մեծամասնության շահի կողմից»,- ասաց Ռ. Հակոբյանն ու հարցադրում արեց. «Ինչքա՞ն կարելի է ժողովրդավարություն պոռալով` ժողովրդավարության հերն անիծել նման ընտրություն կազմակերպելով»:
Պատգամավորի բնորոշմամբ՝ ժողովուրդը դրան «կրունկներով է պատասխանում», այսինքն՝ արտագաղթով:









































