Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում չինական ներդրումների ծավալը հասել է 2 միլիարդ դոլարի: Այս մասին հայտարարել է Չինաստանում Իրանի դեսպան Մեհդի Սեֆերին:
Վերջինիս խոսքերով՝ 2009 թվականին Իրանում չինական ներդրումների ծավալը չի գերազանցել 124 միլիոն դոլարը: Իրանցի դեսպանի խոսքերով՝ 2011 թվականին Իրանի ու Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 45 միլիարդ դոլար, ինչը 55 տոկոսով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը:
Իրանի արդյունաբերության ու ֆինանսների փոխնախարար Բեհրուզ Ալիշերին իր հերթին հայտարարել է, որ Իրանը Չինաստանում իրականացնում է 400 միլիարդ դոլարի ներդրումային նախագծեր: Նա հավելել է, որ ներկայումս Չինաստանն արտասահմանում իրականացնում է 70 միլիարդ դոլարի ներդրումային նախագծեր և շարունակում է ավելացնել արտերկրում իր ներդրումների ծավալը:









































