Հաագայի արբիտրաժային դատարանի մշտական պալատը պաշտոնապես հայտարարել է դատարանի վճռի մասին, որով Ռուսաստանը պարտավորեցվել է մոտ 50 մլրդ դոլար փոխհատուցում վճարել ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին: Այս մասին ասվում է պալատի հաղորդագրությունում՝ փոխանցում է Gazeta.ru-ն:
Դատարանի վճռով Ռուսաստանը կվճարի 50 մլրդ դոլար՝ հայցում պահանջված 114 մլրդ դոլարի փոխարեն: Բացի դրանից՝ Ռուսաստանը պետք է դատական ծախսերի համար մոտ 65 մլն դոլար վճարի:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կբողոքարկի վճիռը:









































