Առնվազն 13 մարդ է զոհվել Չինաստանում «Մատմո» թայֆունից: Տարերային աղետի պատճառով տուժել է ավելի քան 2,5 մլն չինացի: Այդ մասին կիրակի հաղորդել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:
Ինը մարդ զոհվել է Ցզյանսի նահանգում, ևս չորսը՝ Գուանդունում, մանրամասնել է նախարարությունը:
Ութ նահանգի 185 բնակավայրերում թայֆունը ջրհեղեղ, սողանք է առաջացրել: Տարերային աղետի հետևանքով 289 հզ մարդ ստիպված է եղել հեռանալ իրենց տնից: 37 հզ տարհանվածները զրկվել են կարողությունից և հրատապ օգնության կարիք ունեն:
«Մատմոնը» տասներորդ թայֆունն է Չինաստանում 2014 թ-ի սկզբից: Ըստ նախնական տվյալների՝ թայֆունի հասցրած վնասը գնահատվում է մոտավորապես 547 մլն դոլար:







































