Իրանի գլխավոր դատախազը հաստատել է, որ բանտում մահացած ընդիմադիր գործիչ բլոգերը ծեծվել և խոշտանգվել է։ Նրա խոսքերով, դա ապացուցվել է հետաքննության արդյունքում։ Բլոգեր Սաթար Բեհեշթիին խոշտանգել են առաջին իսկ օրվանից։
Այդուհանդերձ, դատախազությունը համոզված է, որ մահվան պատճառը ոչ թե խոշտանգումն է, այլ հոգեբանական և ֆիզիկական շոկը։
Նրան ձերբակալել էին կիբերհանցագործության մեղադրանքով։ Մահացել է նոյեմբերի 3-ին։ Այդ գործը մեծ աղմուկ է բարձրացրել, արդյունքում հրաժարական է տվել Թեհրանի ոստիկանության կիբերհանցագործության բաժանմունքի պետը։










































