Եգիպտական Egypt Air ավիաընկերությունը երկուշաբթի օրը հետ է կանչել Կահիրե–Դամասկոս ինքնաթիռը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։
Անցայլ շաբաթ եգիպտական ավիաընկերությունը հանել է Դամասկոսի չվերթը՝ պատճառաբանելով, որ ճանապարհի 27 կմ-անոց հատվածը փակ է եղել ռազմական գործողությունների պատճառով։ Հետագայում սիրիական իշխանությունները հայտարարել են, որ տվյալ հատվածում անվտանգությունը վերականգնված է։
Անցած տարվա մարտից Սիրիայում մարտեր են ընթանում կառավարկան ուժերի և ընդիմության միջև։ Տարբեր տվյալներով՝ զոհվել է 20-30 հազար մարդ։ Իշխանությունները հաղորդում են, որ ընդիմադիրները աջակցություն են ստանում դրսից։