Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Ուշադրություն վարորդներին. Այսօրվանից ուժի մեջ են մտել հետևյալ տուգանքները

2014թ-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Սույն օրենքը նախատեսում է հետևյալ փոփոխությունները.

1. Լուսացույցին կից կանգ-գծի պահանջը չկատարելը, այսինքն թե կանգ-գիծը հատելու համար տուգանքը 10.000-ից կդառնա 5.000 դրամ:

2. ՏՄ-ն վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3.000-ից կդառնա 5.000 դրամ:

3. Եթե ՏՄ-ն տարհանվել է էվակուատորով սխալ կանգառ կատարելու պատճառով, ապա տուգանքը կլինի 20.000 դրամ նախկին 40.000-ի փոխարեն:

4. Մայթին ոչ զուգահեռ կայանելու (եթե դա թույլատրված չէ կայանման ձև նշանով) կամ ընդհանուր օգտագործման ՏՄ-ների կանգառներում կանգառ կատարելու համար տուգանքը կլինի 5.000 նախկին 10.000 դրամի փոխարեն:

5. ՏՄ-ն հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

6. Ընդհանուր օգտագործման ՏՄ-ների և բեռնատարների վարորդները կտուգանվեն 7.000 դրամով (նախկինում 5.000), եթե երեք և ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին վարեն ձախ եզրային գոտիով, եթե դա կապված չէ ձախ շրջադարձ կատարելու, հետադարձի կամ շրջանցման հետ:

7. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալու համար նախատեսված է տուգանք՝ 50.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար կնախատեսվի 20.000 դրամ տուգանք նախկին5.000-ի փոխարեն:

Արագության խախտման մասով տուգանքները կհաշվարկվի հետևյալ կերպ

1. Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի  73-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=63-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ:

2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 96 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի  96-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=86-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 26 * 1500 = 39000 դրամ:

3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000): Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթևեկել եք 108 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի 108-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ)=98-60(թույլատրելի առավելագույն արագություն) = 38 կմ/ժ -տուգանքը՝ 100.000 դրամ:

4. Երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.00):

5. Երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000):

Այս ամենից բացի օրենքի սույն փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով(նախկին հնգապատկման փոխարեն):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում