Անհայտ գրոհայինները Նիգերիայի հյուսիսարևմտյան Բորնո նահանգի Չիբոկ բնակավայրում 10 մարդ են սպանել: Հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 2-ի գիշերը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հանցագործները ներխուժել են առավելապես քրիստոնյաներով բնակեցված Չիբոկ գյուղ, տներ հրդեհել, ինչից հետո կրակ են բացել այրվող տներից փախչող բնակիչների ուղղությամբ:
Տեղի ոստիկանությունը կասկածում է, որ հարձակման հետևում կանգնած են «Բոկո Հարամ» խմբավորման իսլամիստները: Խմբավորումը նախկինում ահաբեկչություններ է իրականացրել քրիստոնեական եկեղեցիներում և կիրակնօրյա դպրոցներում:
Իսլամիստների խումբը, որը տարածաշրջանում գործում է 2002 թվականից, հանդես է գալիս Նիգերիայի հյուսիսում շարիաթի նորմերով պետության ստեղծման օգտին: Նրանք ակտիվ մարտկան գործողությունների են անցել 2010 թվականին: Վերջին երկու տարիներին իսլամիստների զոհն է դարձել ավելի քան 1000 մարդ:







































