Լավագույն ավտոմեքենայի ընտրությունը վստահվել էր հատուկ ժյուրիին, որի կազմում ընդգրկված են եղել 60 լրագրող և Ճապոնացի փորձագետներ, հայտնում է Mazda ընկերության մամլո ծառայությունը: Mazda CX-5-ն առաջ է անցել Toyota 86 / Subaru BRZ-ից և BMW 3-Series-ից, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:
Նշենք, որ ավտոմեքենան կայուն պահանջարկ ունի: Փետրվարի սկզբին, վաճառքի մեկնարկից ի վեր 9 ամիսների ընթացքում ընկերությունն ընդունել է CX-5-ի 37 000 պատվեր Ճապոնիայում, ավելի քան 33 000` Եվրոպայում, 128 000-ից ավելի` ամբողջ աշխարհում:
Լավագույն տասնյակն այս տեսքն ունի.
Mazda CX-5
Toyota GT 86/Subaru BRZ
BMW 3-Series
Range Rover Evoque
VW up!
Suzuki Wagon R
Citroen DS5
Alfa Romeo Giulietta
Nissan Note
Honda N-Box









































