Ավելի քան 50 նախկին իսրայելցի զինվորներ միջնորդագիր են ստորագրել Իսրայել բանակի ռեզերվային զորքերի համալրումից հրաժարվելու մասին՝ ի նշան բողոքի գործողության դեմ, որն անցկացնում է երկրի կառավարությունը Գազայի հատվածում: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական իշխանությունները թույլ են տվել բանակին կանչել հավելյալ 8000 ռեզերվիստների՝ Գազայի հատվածում արշավի համար մոբիլիզացվածների թիվը հասցնելով մոտ 50 հազարի:










































